ՊԱՐԱՐՎԵՍՏ, ժողովրդական ու պրոֆեսիոնալ պարերի պատմական զարգացման ընթացքը և պարի արվեստը ամբողջությամբ, պարեր և պարային (գլխավորապես բալետային) ներկայացումներ ստեղծելու արվեստ: Ժամանակակից պարարվեստը կրել է Արլ-ի հին ժողովուրդների և անտիկ աշխարհի պետություններում ձևավորված պարարվեստի ազդեցությունը, ներառելով մնջախաղի արտահայտչամիջոցներ՝ եղել թատրոնի պարտադիր բաղկացուցիչներից: Ժողովրդական պարերի հիման վրա (տես Ժողովրդական պար) պարարվեստի մասնագիտացմամբ սկզբնավորվել Է բեմական պարը: Միջնադարյան Հայաստանում թատերականացված պարերով հանդես են եկել գուսանները, վարձակները: XVI- XVII դդ. Եվրոպայում լայն տարածում են գտել պարահանդեսային պարեր ը: XVII դ. սկզբից, պարային ներկայացումների ի հայտ գալով (տես Բալետ), պարարվեստը  հարստացել է նոր արտահայտչամի-ջոցներով, տեխնիկայով: Մշակվել է պարավեստի արտահայտչամիջոցների կանոնացված համակարգ, որը հետագայում (XIX դ.) անվանվել է դասական պար: Այդ նույն ժամանակում ժողովրդական պարի բալետային սկզբին պարավեստի, ի հակադրություն դասականի՝ երևան է եկել «մոդեռն» կոչվող պարի ուղղությունը: Պարարվեստում առանձնահատուկ տեղ են գրավում էստրադային պարերը: Պարարվեստի զարգացման պատմության ընթացքում մշտապես գոյատևել են ժողովրդական պարերը: Հայկական ժողովրդական երգին և պարին էստրադային հնչողություն տալու ինքնատիպ ոճ է մշակել Թ. Ալթունյանը՝ իր հիմնած Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի համար: Միջազգային ճանաչման է արժանացել Հայաստանի պարի համույթը:  ՀՀ-ում պարարվեստի զարգացմանը նպաստում են հայկական պարի բազմաթիվ ժողովրդական և ինքնագործ կոլեկտիվներ, Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի բալետի խումբը և այլ խմբեր: Պարարվեստի կադրեր է պատրաստում պարարվեստի ուսումնարանը:


Գրականության ցանկ


 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am