ՊԱՆԹԵՈՆ, համադիցարան, 1. որևէ ժողովրդի կամ կրոնի աստվածներին նվիրված տաճար, վայր: Հին Արևելքի և անտիկ երկրներում ունեցել է միասնական կրոն ստեղծելու և պետականությունն ամրապնդելու նպատակ [ողիմպիականը՝ Հին Հունաստանում, Հռովի Պանթեոն՝ Հռոմեական կայսրությունում, ՄուսասիրիՄուսասիրի տաճարը տաճարը՝ Արարատյան թագավորությունում, Աշտիշատի (Վիշապավան), Բագավանի (Դիցավան) տաճարները՝ Մեծ Հայքում ևն]: 2. Նշանավոր մարդկանց աճյունների ամփոփարան կամ գերեզմանոց-հանգստարան, սովորաբար եկեղեցական շինություններում: Հայաստանում մ.թ.ա. IV—III դդ-ից Կոմմագենեի Երվանդունի արքայատան Պանթեոնը եղել է Նեմրութ լ. վրա: Դարանաղիի Անի ամրոցում են գտնվել Արամազդ աստծու գլխավոր տաճարը, I—IV դդ.՝ հայ Պանթեոն (Հռոմ)Արշակունիների տոհմական Պանթեոնը (IV դ. կեսից՝ Աղցում): Պանթեոններ են ունեցել հայ իշխանական տոհմերը, հոգևոր, խոշոր գործիչները (Էջմիածևի Մայր տաճար, Մշո Ս. Կարապետ վանք, Նորավանք ևն): Հայ արվեստի ու գրականության գործիչների Պանթեոն է  Թիֆլիսի Խոջիվանքը (բարեկարգվել Է 2002-ին, ամփոփված են 30-ից ավելի աճյուններ, այդ թվում՝ Րաֆֆու, Հովհ. Թումանյանի, Գ. Սունդուկյանի և ուր), Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու Պանթեոն, ինչպես նաև քաղաքային գերեզմանատների Պանթեոնները: Դրանցում գերեզմանաթմբերը պսակված են հայ ականավոր քանդակագործների, ճարտարապետների կերտած մահարձաններով:

 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am