ՊԱՆԴԽՏԻ ԵՐԳԵՐ, հայ ժողովրդական երգերի ժանրային ինքնուրույն բաժին: Բանաստեղծությունները պայմանականորեն կարելի է ստորաբաժանել պանդխտության մասին կողմնակի պատումների (գրված գերազանցապես հայրենի չափով) և իր՝ պանդխտի (կամ տանը մնացած հարազատի) կողմից ասվող անձնական ապրումներ արտահայտող մենախոսությունների: Պահպանված ու գրառված սակավաթիվ եղանակները  հանդարտ պատմող, բնույթ ունեն (դասական նմուշներ են Կոմիտասի գրառած պանդխտի անտունիների, կամ ներթափանցված են անմիջական, խոր հուզականությամբ: Այս 2-րդ տեսակի՝ բուն Պանդխտի երգերի հնչյունաշարը սովորաբար ծավալուն է, եղանակներն անկաշկանդ հոսող են, ունեն ազատ ձևակառուցվածք, անհատականացված ելևէջ (դասական նմուշներից է «Կռունկը»):


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

 Տես նաև՝

Կոմիտաս-Անտունի (կատարումը՝ Արմենակ Շահմուրադյանի)

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am