ՆՈՒԲԱՐՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, հիմնադրվել է 1929-ին՝ Պողոս Նուբար Փաշայի ծախսերով, Փարիզում հովանավորը՝ ՀԲԸՄ։ Մատենադարանում պահվում են հայ և այլ ժոդովուրդների պատմությանն ու մշակույթին նվիրված մոտ 25 հզ. հրատարակություն (հայերեն և օտար լեզուներով), պարբերականների հավաքածուներ, ձեռագիր երկասիրություններ, գրչագրեր (Ավետարան, Սաղմոս, Ճաշոց ևն), քարտեզներ, լուսանկարներ ևն։ Մասնավոր ապակեդարակում պահվում են զորավար Անդրանիկի պատվանշանները, արծաթե ծայրով սուրը, Պատվո լեգեոնի սպայի վկայականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրադարանի գրքային ունեցվածքը տարվել է Գերմանիա։ 1947-ին դրա մի մասը հաջողվել է վերադարձնել Փարիզ։ Մատենադարանը համագործակցում է Ֆրանսիայի ազգային մատենադարանի և Երևանի Մատենադարանի հետ, ֆոնդերը մշտապես հարստացվում են։ Հրատարակում է «Ռևյու դ՛իստուար արմենիեն կոնտամպորեն» տարեգիրքը։ Տնօրեններն են եղել Արամ Անտոնյանը, Արմենակ Ասլամասյանը, Արտաշես Գարտաշյանը, Ռայմոնդ-Հարություն Գևորգյանը (1996-ից)։

 

 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am