Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Նոր Ջուղայի մատենադարան

 ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, գտնվում է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի տնօրինության ներքո։ Հավաքածուն սկսել է կազմվել XVII դ. 1-ին կեսին՝ վանքի և եկեղեցիների ձեռագրերից, հետագայում հարստացել նվիրատվություններով և գնումներով։ Սկզբնապես մատենադարան-թանգարան էր, որի համար 1906-ին հատուկ շենք է կառուցվել։ 1971-ին փոխադրվել է նորակառույց շենք։ Ընդգրկում է կրոնական, պատմական, բժշկագիտական բնույթի մոտ 700 ձեռագիր, որոնցից շուրջ 40-ը՝ մագաղաթյա։ Ամենահինը X դ. մագաղաթյա Ավետարանն է (ձեռ. N 422); Հավաքածուի զգալի մասը պատկերազարդ ձեռագրեր են։ Նշանակալից է Իգնատիոս մանրանկարչի (XIII դ.) թեմատիկ պատկերներով ձևավորված Ավետարանը (ձեռ. 36)։

 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Մինասյան Լ.Գ., Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանը, Նոր Ջուղա, 1968։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am