ՆԱԶՊԱՐ, հայկական ժողովրդական պարերի հիման վրա բեմադրված մենապար։ 1920-ական թթ. Թիֆլիսի արտասանության, ռիթմի և պլաստիկայի ստուդիային կից պարի անսամբլի համերգներից մեկում կատարվել է Ս. Լիսիցյանի բեմադրած պարը՝ Ս.Բարխուդարյանի «Ալբոմում» երաժշտական պիեսի թեմաներով։ Համերգին ներկա Հ.Թումանյանի առաջարկով պարուհու՝ Նազելի Լիսիցյանի պատվին պարն անվանել են Նազպար։

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am