ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ (ֆրանս. nature morte, իտալ. natura morta, բառացի՝ մեռած բնություն), կերպարվեստի ժանր (հիմնականում հաստոցային երփնագրում), պատկերում է առարկաներ, սովորաբար՝տնային կահ-կարասի, մրգեր, ծաղիկներ, ձկներ, խփված որսաթռչուններ, որևէ մասնագիտության պիտույքներ ևն։ 

Մարտիրոս Սարյան - ՆատյուրմորտՆատյուրմորտը, որպես ինքնուրույն ժանր, սկզբնավորվել է նոր ժամանակի Եվրոպական արվեստի կազմավորմանը զուգընթաց՝ հաստոց, նկարչության առանձնացումով և ժանրերի ճյուղավորված համակարգի ձևավորումով։ Նատյուրմորտի պատմությունը, որպես ժանր և նրա «tromple-l’oeil» («խաբկանք») տիպ սկզբնավորվել է իտալացի գեղանկարիչ Յակոպո դե Բարբարիի «Նատյուրմորտ» (1504) աշխատանքով։ Սակայն մեծ տարածում է գտել միայն XVI դ. 2-րդ կեսին և XVII դ. սկզբին, բուռն ծաղկում ապրել XVII դ.:

Հայկական  արվեստում Նատյուրմորտի մոտիվներն առկա են միջնադարյան մանրանկարներում։ XVII դ առաջին Նատյուրմորտների հեղինակ է նկարիչ  Մինասը, սակայն որպես ժանր հայկական կերպարվեստում ավարտուն ձևով  իհայտ է եկել XIX դ. վերձին: Նշանավոր ներկայացուցիչը Զ. Զաքարյանն էր։ XX դ սկզբին Նատյուրմորտի ժանրում աշխատել են ՝ Վ. Սուրենյանցը, Հ.Հակոբյանը, Ե. Թադևոսյանը և ուր.։ Հայ նոր շրջանի արվեստում ժանրի ծաղկումը կապված էՀովհաննես Շարամբերյան - Նատյուրմորտ. ծաղիկներ: Հայաստանի ազգային պատկերասրահ: Մ.Սարյանի անվան հետ, որի ստեդծագործություններն ազգային Նատյուրմորտի հիմքն են։ 1920-ա կան թթ. Թիֆլիսում ստեդծագործոդ Լ.  Ասլամազյանը, Ե Քոչարը, Գ Գրիգորյանը (Ջիոտտո), Հ. Ղարիբջանյանը և Հ.Կարալյանը դասական և ազգային  արվեստների համադրումով վրձնել են մի շարք ինքնատիպ Նատյուրմորտներ։ 1920-30-ական թթ. ինչ պես Մ.  Սարյանի, այնպես էլ Հ. Կոջոյանի, Վ.Ախիկյանի, Վ. Գայֆեջյանի և այլոց ստեղծագործություններն առավել բազմազան են  դարձրել Նատյուրմորտի ժանրը հայկական արվեստում։ 1940-ական թթ. և հետո Նատյուրմորտներ են վրձնել Մ. Աբեղյանը, Բ. Վարդանյանը, Է. Իսաբեկյանը, Հ.Զարդարյանը, Մ. և Ե. Ասլամազյան քույրերը, Ա.Ղարիբյանը և ուր.։ 1950-ական թվականներից երփնագրի նոր միտումները յուրովի են արտահայտվել նատյուրմորտի ժանրում՝ արծարծելով դեկորատիվ, ծավալապլաստիկ, հոգեբանական,  կառուցվածքային խնդիրներ (Հ  Կալենց, Գ. Խանջյան, Մ.  Ավետիսյան, Հ. Հակոբյան, Լ. Բաժբեուկ-ՄԵլիքյան, Ռ. Ադալյան, Վ. Շահմուրադյան, Ռ. Խաչատրյան, Հ. Թերզյան, Պ.  Թեփելիկյան և ուր.)։ Սփյուռքահայ արվեստում Նատյուրմորտի ժանրի անվանի վարպետներ են Հ.  Փուշմանը, Գ.  Շլդյանը, Շարթը, Տիրիթը և ուր.։ 

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1999:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am