ՆԱՆԵ,  Նանա, իմաստության և ողջախոհության աստվածուհին հայոց դիցարանում։ Համարվել է Արամազդի դուստրը։ Հելլենիստական շրջանում նույնացվել է հունական Աթենաս դիցուհուն։ Նանեի մեհյանը եղել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում (ավերվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու ժամանակ)։ Հունական դիցաբանության մեջ կա Նանե անվամբ հավերժահարս (Սանգարիս գետի դուստրը և ծննդաբերության ոգին)։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1999:

Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Ե., 1983։

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am