ՆԱՂԱՇ (արաբ. զարդանկարիչ), նախշքար, նկարիչ։ Արլ. Երկրներում, նաև Հա-յաստանում նաղաշ են կոչվել նկարող, ծաղկող կամ զարդանկարոդ վարպետները։ Մեծ վարպետություն ցուցաբերող արվեստագետների «Նաղաշ» տիտղոսը ժողովուրդը դարձրել է նաև հատուկ անուն, օր., Մկրտիչ Նաղաշ (XV դ.), Նաղաշ Մանուել (XV դ ), Նաղաշ Հովնաթան (XVII–XVIII դդ.) ևն։ Գոյություն ունեի նաև նախշքարների համքարություն։ Նկարիչների ղեկավարն անվանվել է Նաղըշ բաշի (նկարիչների գլխավոր)։ Այսպիսի տիտղոսի է արժանացել Հ. Հովնաթանյանը պարսկական պալատում (1870– ական թթ.)։

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am