ՆԱՂԱՐԱ (արաբ. - գոչյուն, աղաղակ), ժողովրդական թմբուկի տեսակ։ Գործածվում Է սազանդար, անսամբլներում։ Կազմված է կավե երկու՝ մեծ և փոքր թաղարներից, վերևից ձգված կաշվե թաղանթով։ Նվագում են փայտե թակիչներով։ Հայաստանում կոչվում է նաև տմբլա (այդտեղից՝ տմբլաչի)։ 1925-ին իր Արևելյան սիմֆոնիկ նվագախմբում Վ.Բունին օգտագործել է պտուտակավոր սարքով օժտված, կվարտային հարաբերությամբ բացարձակ բարձրության հնչյուններ արտաբերող նաղարա։ Ներկայումս Հայաստանում նաղարան լայն գործածություն չունի։

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am