ՄՈՒՍԻԵՐԻ, բրոնզեդարյան-երկաթեդարյան դամբարանադաշտ Հայաստանի Հանրապետությունում, Ալավերդի քաղաքից 3 կմ հյուսիս (Մոիսի դաշտ կոչված վայրում)։  Զբաղեցնում է գրեթե 6 հա տարածք։ Մուսիերի դիմացի բլրի վրա պահպանվել են միջնադարյան ամրոցի մնացորդներ, ստորոտին՝ հին բնակավայրի հետքեր։ Մուսիերիում 1888-ին պեղումներ է կատարել Ժակ դը Մորգանը։ Բացված 582 քարարկղային և մանր գլաքարերով շարված սալածածկ դամբարաններից հայտնաբերվել են հիմնականում բրոնզե, նաև կապարե, արծաթե պերճանքի առարկաներ, երկաթե զենքեր, գյուդատնտեսական գործիքներ (բրոնզե եղան-եռաժանի ևն) ու դրանց առանձին մասեր (կամի քարե հատիչներ ևն), կենդանակերպ կանթերով և նկարներով կավամաններ: Ամենաուշ շրջանի նյութերը սկյութական տիպի նետասլաքներ են (մ.թ.ա. VII-VI դդ.):


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am