Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մշակույթը Հայաստանում (2001-2011 թթ.)

 Մշակույթը Հայաստանում (2001-2011 թթ.): Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց բնակչության մշակութային կյանքի աշխուժացմանը, մշակութային ենթակաոուցվածքների զարդացմանը: Կազմակերպվում էին բազմաթիվ երաժշտական, թատերական, կինոարվեստի փառատոններ, ցուցահանդեսներ, աշխարհահռչակ մշակութային գործիչների հյուրախաղեր և այլն:

Երաժշտարվեստի ոլորտում գերակա ուղղությունր օպերային և բալետային արվեստի զարգացումն էր: Իրականացվեց «Սպարտակ» (բեմադրիչ' Յուրի Գրիգորովիչ), «Ռոմեո և Ջուլիետ» (բեմադրիչ՝ Ռուդոլֆ Խառատյան) բալետների, «Աիդա» (բեմադրիչ՝ Մարիո Կորադիյ, «Սայաթ-Նովա» (բեմադրիչ՝ Արամ Սուքիասյան), «Ալմաստ» (բեմադրիչ՝ Ա. Իսահակյան) օպերաների բեմադրությունր: Կազմակերպվեցին տասնյակ համերգներ աշխարհի օպերային լավագույն երգիչների, անվանի դիրիժորների ու նրանց ղեկավարած նվագախմբերի, միջազգային մրցույթների դափնեկիրների ելույթներ:

Կինոարվեստի ոլորտում նոր թափ Հաղորդվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Հայ կերպարվեստը արտերկրում պարբերաբար ներկայացվում էր ցուցահանդեսներով: Մեծ զարգացում ապրեց գրահրատարակչությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության շրջանակում մրցույթում հաղթելու շնորհիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը հայտարարվեց 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Հուշարձանների պահպանության բնագավառում կանոնակարգվեցին նոր ծրագրային ուղղություններ: Մշակույթի ոլորտում սկսվեց  տեղեկատվական-հաղորդակցական նոր տեխնոլոգիաների ներդրումը:

Կարևոր նշանակություն էր տրվում ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպահմանը և զարգացմանը:

                                                                                            Մինասյան Է.

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am