Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մոսկվայի հայկական թատրոն

 ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, գոյատևել է 1922-30։ Խաղացանկում եղել են դրամաներ, կատակերգություններ, երաժշտական ներկայացումներ (Ա. Տիգրանյանի «Անուշ», Ա. Աթայանի «Սասունցի Դավիթ» ևն)։ Թատերախումբը ղեկավարել է Կ. Դեյկը, երաժշտական մասը՝ Ի. Թարխանովը, նկարիչն էր Աղբալյանը, բալետմայստերը՝ Ե. Ալեքսանովան։ Թատրոնում տարբեր տարիներ աշխատել են Ա. և  Վ. Առուստամյանները, Հ. Թրագոշյանը, Ռ. Արմենյանը, Լ. Թառայանը, Ա. Մասչյանը, Ա. և Մ. Մոճոռյանները, Պ. Գարագաշյանը և ուր: Մոսկվայի հայկական  թատրոնը ներկայացումներ է տվել Մոսկվայի հայ մշակույթի տանը, ակումբներում և այլուր:


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երորրդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am