Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մոսկվայի հայ երաժշտական կոլեկտիվ

 ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ, կազմակերպվել է 1922-ի դեկտեմբերին, Մոսկվայի հայ մշակույթի տանը՝ Գ. Բուդաղյանի (նախագահի), Մ. Մազմանյանի, Լ. Խաչատրյանի (քարտուղար), Գեղարիկի (Գ. Տեր-Գաբրիելյան), Ա Տոնիկյանի նախաձեռնությամբ։ Պատվավոր նախագահ՝ պրոֆ. Կ. Սարաջև։ Սկզբում կոչվել է Մոսկվայի հայ երաժշտական խմբակցություն, 1925-ից՝ ՄՀԵԿ։ Նպատակն էր համախմբել Մոսկվայում բնակվող հայ երաժիշտներին, աջակցել նրանց մասնագիտական կրթության կազմակերպմանը, պրոպագանդել հայկական երաժշտությունը, կապ հաստատել Հայաստանի երաժիշտ գործիչների հետ, նպաստել նրանց ստեղծագործությունների տպագրմանն ու տարածմանը։ Պարբերաբար կազմակերպվել են հայկական երաժշտության (Կոմիտասի, Ա. Սպենդիարյանի, Ս. Բարխուդարյանի և այլոց) համերգներ։ Մասնակցել են Մոսկվայի կոնսերվատորիայի լարային քառյակը, հետագայում Կոմիտասի անվ. (Ա. Գաբրիելյան, Լ. Օհանջանյան, Մ. Տերյան, Ս. Ասլամազյան), հայ անվանի կատարողներ։ Կոլեկտիվի անդամներից էին Մ. Միսկարյանը, Գ. Մելքումյանը, Ն. Չեմբերջին, Ա Շահվերդյանը, Գ Խուբովը, Մ. Աղայանը, Ա. Քոչարյանը, Ա.  Խաչատրյանը, Հ Ստեփանյանը և ուրիշներ։ ՄՀԵԿ-ը հրատարակել է «Կյանք և երաժշտություն» հանդեսը (լույս է տեսել միայն մեկ համար՝ 1924-ի նոյեմբեր)։ Գործել է շուրջ մեկ տասնամյակ։

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am