Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մոսկվայի հայ խմբերգային ընկերություն

 ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ԽՄԲԵՐԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, կազմակերպել է կոմպոզիտոր և խմբավար Ե. Ա. Բաղդասարյանը, 1909-ին Մոսկվայում ստեղծված և 1910-ից հայկական եկեղեցու հովանավորությամբ գործող հայ ինքնագործ խմբի հիման վրա։ Հոգևոր երաժշտության կատարումից բացի երգչախումբը հաճախ հանդես է եկել համերգներով, կատարել Ք. Կարա-Մուրզայի, Մ. Եկմալյանի, Կոմիտասի, Ա. Մայիլյանի, Ե. Բաղդասարյանի աշխարհիկ երգերը:

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am