ՄՈՆՈԴԻԱ (հուն. մեներգեցոդություն), Հին Հունաստանում մեկ երգչի երգեցողությունն առանց նվագակցության, նաև՝ ավլոսի, կիֆարայի կամ քնարի նվագակցությամբ։ Մոնոդիա է  կոչվել նան մեներգեցոդության՝ XVI դարից Իտալիայում հաստատված ոճը։ Լայն առումով մոնոդիա է կոչվում ընդհանրապես միաձայն երգեցողությունը կամ դրա ոճով հորինված միաձայն գործիքային նվագը։ Հայկական երաժշտագիտության մեջ Ք. Քուշնարյանը, մոնոդիա  տերմինն օգտագործել է մասնավոր առումով (և այդ իմաստով այն լայնորեն տարածվել է)՝ դրանով բնութագրելով երաժշտական այնպիսի ձևը, որը հիմնված է զուտ մեղեդիական (բայց ոչ հարմոնիկ, ակորդային) գործոնի վրա։ Այս առումով հայկական ժողովրդական, հոգևոր և գուսանաաշուդական ինչպես և արլ. շատ ժողովուրդների երաժշտությունը մոնոդիական արվեստի  բնորոշ նմուշներ են։

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am