Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան

 ՄԻՆԱՍ  ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, ՀԱՊ-ի մասնաճյուղ։ Բացվել է 1982-ին։ Թանգարանը տեղավորված էր Ջաջուռի նախկին փոստի վերակառուցված շենքում (ճարտ. Ռ. Ջուլհակյան)։ Թանգարանում ցուցադրված էին ՀԱՊ-ի ֆոնդերից, ինչպես նաև նկարչի կնոջ և եղբոր անձնական հավաքածուներից հատկացված 23 երփնագիր, 12 գրաֆիկական և 4 բեմանկարչական աշխատանքներ, որոնք ներկայացնում էին Մ. Ավետիսյանի ստեղծագործություններն ուսանողական շրջանից մինչև 1970-ական թթ.։ Ցուցադրված էին նաև որմնանկարների և ԱՄՆ-ում գտնվող Հրաչ և Զվարթ Թաշճյանների դիմանկարների վերատպությունները։

Թանգարանի ցուցադրանքի մասն էին կազմում նկարչի գործընկերների նվիրատվությունները (Մ.Սարյանի, Հ. Սիրավյանի, Լ. Բաժբեուկ-Մելիքյանի, Ռ. և Հ. Էլիբեկյանների, Վ. Վարդանյանի, Ռ. Խաչատրյանի, Հ. Հակոբյանի, Հ Անանիկյանի և այլոց ստեղծագործություններ)։ Թանգարանն ուներ նաև հուշաձեռագրային բաժին։ Թանգարանի նմուշները պարբերաբար տրամադրվում էին հանրապետական և միութենական ցուցահանդեսներին։ 1988-ի երկրաշարժից թանգարանի շենքը վնասվել է: Թանգարանը վերաբացվել է 2005 թ.։
 


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am