Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Միկոյանի շրջանային պետական թատրոն

 ՄԻԿՈՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ դրամատիկական, բացվել է 1938-ին, Միկոյանում (այժմ՝ Եղեգնաձոր), Մ. Քոչարյանի «Կույր երաժիշտը» պիեսի ներկայացումով։ Խմբում էին՝ դերասան-դերասանուհիներ Ջ. Հովհաննիսյանը, Գ. Գևորգյանը, Մ. Գալոյանը, Մ. Տիրոսյանը, Հ. Մեսրոպյանը, Լ. Մնացականյանը, Ա. Ղամբարյանը և ուրիշներ: Պիեսներ են բեմադրել Ջ. Ղամբարյանը, Ա. Արևշատյանը, Բ. Շաքարյանը, Լ. Ներսիսյանը, Դ. Քիշմիրյանը և ուրիշներ։ 1945-ին թատրոնին կից գործել է ՊՀԹ։ Բեմադրություններից են՝ Կոռնեյչուկը «Պլատոն Կրեչետ», Սունդուկյանի «Խաթաբալա», «Սպանված աղավնին» (ըստ Նար-Դոսի), Դեմիրճյանի «Քաջ Նազար»։ Փակվել է 1948-ին։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am