ՄԵԾԱՏՈՒՐՅԱՆ Կարապետ Միհրանի [9(22). 12.1909, Սուխում - 31.8. 1966, Երևան], քանդակագործ: ՀԽՍՀ արվեստի  վաստակավոր  գործիչ (1960):  Ավարտել է ԵԳԱՏ (1934), Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան (1941): 1947-66-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում: Ստեղծագործել է հաստոցային, մոնումենտալ և դեկորատիվ քանդակագործության բնագավառներում: Ուշագրավ են «Պարող աղջիկներ» շատրվանը (բրոնզ, Ջերմուկ), Երևանի կենտրոնական շուկայի (Մաշտոցի պողոտա) զլխավոր մուտքի զարդաքանդակները (1952, բրոնզ), Ա.Վ. Բեքարյանի (1952, ֆելզիտ), Ա. Առաքելյանի (1954, բրոնզ), Խ. Հ. Եսայանի (1963, մարմար, բոլորը՝ ՀԱՊ) դիմաքանդակները ևն:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am