«ՄԵՏՐՈ», թատրոն։ Հիմնադրվել է 1992-ին, Երևանում, Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնի (1999-ից՝ Գեղագիտության ազգային կենտրոն) համակարգում, Ն. Ծատուրյանի (գլխ. ռեժ., 1994-ից՝ գեղ. ղեկ. և տնօրեն, 1992–93–ին՝ գեղ. ղեկ. Վ. Ստեփանյան) նախաձեռնությամբ։ Բեմադրություններից են՝ Ա. Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Տիկ և երեքն էլ աղջիկ», Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ընկավ» (երկուսն Էլ՝ 1992), «Ազատ, անկախ Շաշաստան» (ըստ Թումանյանի, 1994), Մանիեի «Փարիզը վտանգավոր քաղաք է» (1997), «Հետադարձ հայացք» (ըստ Պ. Սևակի), Պանյոլի «Տոպազ» (երկուսն էլ՝ 1998, բոլորը՝ ռեժ. Ն. Ծատուրյան)։ Ներկայացումներին մասնակցում են դերասան-դերասանուհիներ Լ. Մնացականյանը, Մ Գասպարյանը, Մ. Դավթյանը, Կ. Ջանջուղազյանը, Մ. Ջանիբեկյանը և ուրիշներ։ Թատրոնին կից գործում Է «Նախաբեմ» մանկական երկամյա ստուդիան (1993-ից)։ «Մետրո» թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում և Սիրիայում (1993)։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am