ՄԵՍՈՒՄԵՆՑ Ավետիս Գևորգի [6.1.1905, ք Արաբկիր - 12.10.1981, Փարիզ], կոմպոզիտոր: Ավարտել է Լիոնի կոնսերվատորիան (1930) 1946-ից հաստատվել է Փարիզում, ղեկավարել «Սայաթ-Նովա» ազգագրական անսամբլը: Գրել է բազմաթիվ վոկալ և գործիքային կամերային երկեր, բալետ, օպերաներ («Անուշ», ըստ Հ. Թումանյանի, ևև), «Նաիրյան» ծրագրային չորս սիմֆոնիա՝ նվիրված հայ ժողովրդի պատմական անցյալին և վերածննդին: 1962-ին «Մեսրոպյան լեզու» կանտատը (խոսք՝ Պ. Սևակի) և 1965-ին «Եղերական համանվագը» Բեյրութում արժանացել են 1-ին մրցանակների: Արժեքավոր են Արաբկիրի, Եդեսիայի, Չմշկածագի, Շապին-Գարահիսարի ժողովրդական երգերի Մեսումենցի գրառումներն ու դաշնավորումները:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Շատ դիտել են
ՔարտեզներԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
Դիտումներ - 189
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am