ՄԵՍՐՈՊՅԱՆ Մեսրոպ Տիգրանի [1.7.1920, ք. Այնթափ (Կիլիկիա) - 10.1.1983, Երևան], խմբավար: Սովորել է Այնթափի Կրթասիրաց վարժարանում: 1941-46-ին՝ Դամասկոսի ռադիոյի մենակատար (երգիչ, կիթառահար, խմբավար), 1946-ին հայրենադարձել է: Ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանը (1949), կոնսերվատորիան (1955): 1958-83-ին դասավանղել է ՀՊՄՀ-ում (նաև՝ «Ծաղկեփունջ» կամերային երգչախմբի հիմնւսդիր- խմբավար): 1978-83-ին, միաժամանակ՝ Ե. Սահառունու անվան երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:

Համամիութենական (1967, Մոսկվա, 2-րղ կարգի դիպլոմ), Հանրապետական (1967, ոսկե մեդալ), Հայաստանի երիտասարդական 1-ին (1968, արծաթե մեդալ) փառատոների, Կոմիտասի 100-ամյակին նվիրված մրցույթի (1969, ոսկե մեդալ) դափնեկիր:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am