ՄԵՍԻԱՅԱՆ Հայկազ Կոսմոսի [8.1.1917, ք. Սեբաստիա - 1.7.2004, Երևան], փողհար, դիրիժոր, մանկավարժ: Պրոֆեսոր (1983): ՀՀ վաստակավոր արտիստ (1962): Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1947): 1937-42-ին և 1945-47-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնի և Համամիութենական ռադիոյի սիմֆո-ջազի, 1947-64-ին՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի. Երևանի օպերայի և բալետի թատրոնի փողհար-մենակատար, 1964-ից՝ «Երևան» փողային, 1970-88-ին՝ Հայաստանի փողային (հիմնադիրներից) նվագախմբերի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1966-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:

Համամիութենական մրցույթի 1-ին կարգի դիպլոմ (1941, Մոսկվա):


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am