ՄԵՍՉՅԱՆ Արթուր (Արտաշես) Ստեփանի (ծ. 3.3.1949. Երևան) ճարտարապետ. երաժիշտ: Հայկական ռոք երաժշտության հիմնադիրը: Ս. Ռ. Մեսչյանի որդին: Ավարտել է ԵՊԻ (1972): 1981-89-ին՝ Հայպետնախագիծ  ինստիտուտի հատուկ արվեստանոցի հիմնադիր-ղեկավար, 1996-97-ին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ: Հեղինակ է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի ընդունելությունների տան (1985, Երևան), Մոսկվայի Հայ մշակույթի տան վերակառուցման (1981-84), «Զվարթնոց» օդանավակայանի (1981, համահեղինակ), Մատենադարանի նոր մասնաշենքի (1988-89) և այլ նախագծերի: 1989-2004-ին բնակվել է Բոստոնում, նախագծել է մի շարք բնակելի շենքեր, հեռուստակայան, մենատներ ևն: Երևանում հիմնադրել և ղեկավարել է «Առաքյալներ» ռոք-խումբը (1967-78): Բազմաթիվ երգերի հեղինակ և կատարող է: Համերգային ծրագրերով («Ո՞ւր էիր, Աստված», «Ռեքվիեմ-1915», «Ցնորված ջութակահարի մենախոսությունը» (Փասադենայի «Ամբասադոր» դահլիճում), «Հաղորդություն» ևն) հանդես է եկել Բոստոնում, Քեմբրիջում, Լեքզինգտոնում և այլուր: Թողարկվել է  Մեսչյանի 7 ձայնասկավառակ:

Տարվա լավագույն ստեղծագործության հանրապետական 1-ին մրցանակ (1979, Բյուրականի պիոներական  ճամբարի նախագծի համար):
 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am