ՄԵՐԱՆԳՈՒԼՅԱՆ Արամ Հարությունի [8.6.1902. գ. Ցղնա (Նախիջևանի Օրդուբադի գավառ) - 17.11.1967, Երևան], կոմպոզիտոր, դիրիժոր, թառահար, մանկավարժ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1959): Սովորել է Երևանի կոնսերվատորիայում (1926-28-ին՝ թառի, 1937-42-իև՝ ստեղծագործական բաժիններ): 1927-ին կազմակերպել և մինչև 1967-ը ղեկավարել է Հայկական հեռուստառադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը (1967-ից՝ Մերանգուլյանի անվ.), միաժամանակ, 1931-33-ին՝ Երևանի կոնսերվատորիայի, 1933-40-ին՝ Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանի դասատու: Գրել է վոկալ և գործիքայիև երկեր, մշակել ժողովրդական երգեր ու պարեղանակներ, «Սայաթ-Նովա» (1960) հեռուստաֆիլմի ժողովրդական երգերը ևն: Հեղինակ է «Թառի ուսուցման դպրոց» ձեռնարկի (1983):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am