ՄԵՆՀԻՐՆԵՐ (բրետոներեն՝ men - քար և hir - երկար), նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթողներ՝ նվիրված նախնիների հիշատակին։ Մենհիրներն ուղղահայաց դիրքով կանգնեցված հսկայական քարեր են՝ 3-20 մ բարձրությամբ և մինչև 300 տ զանգվածով։ Հանդիպում են հաճախ մեգալիթյան այլ հուշարձանների՝ դոլմենների և կրոմլեխների հետ։ Հայաստանում մենհիրներ հայտնաբերվել են Արագածի լանջերին, Շիրակում, Զանգեզուրում։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am