ՄԵՆԱՊԱՐ, թաքպար, թեվխաղ, կովկասյան ու հայկական ժողովրդական պարի տեսակ, որը կատարում է միայն մի մարդ։ Հատուկ շեշտվում են թևերի շարժումները։ Կան տղամարդկանց ու կանանց մենապարեր։ Տարբերվում են ծանր (դանդաղ) և թեթև (արագ) մենապարեր։ Հիմնական պարաքայլը ոտ փոխելն է (chasse), աջ ու ձախ արվող քայլերը։ Հնում հիմնականում հետապնդել է ծիսական նպատակ։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am