ՄԵԼՔՈՒՄՅԱՆ Թամար Բաղդասարի [13(26). 12. 1914, Բաքու - 4.10.1981, Ստեփանակերտ), դերասանուհի: Ադրբջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961): Սովորել է Բաքվի հայկական թատրոնի դրամատիկական ստուդիայում (1931), միաժամանակ աշխատել է նույն թատրոնում: 1936-ից՝ Ստեփանակերտի թատրոնի դերասանուհի: Դերերից են՝ Էփեմիա, Սալոմե (Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ»), Մարգարիտ (Շիրվանզադեի «Պատվի համար»), Նատաշա (Գորկու «Հատակում»):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am