ՄԵԼՔՈՒՄՅԱՆ Արտեմ Բոգդանի (ծ. 6.12.1951, ք. Հադրութ (ԼՂՀ)], կինոօպերատոր: Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1980): 1972-ից աշխատում է Հայֆիլմում: Լավագույն գեղարվեստական ֆիլմերից են՝ «Արարման ութերորդ օրը» (1980), «Երազ» (1981), «Տասներեքերորդ առաքյալը» (1987), «Վերադարձ ավետյաց Երկիր» (1991),  «Լռության սիմֆոնիան» (2001), վավերագրական՝ «Տարվա Եղանակներ» (1988), «Մատաղ» (1991) ևն:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am