ՄԵԼՔԻՍԵԴԵԿ (ծ. և մ. թթ. անհտ), XIV դ. գրիչ և մանրանկարիչ: Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ: Հայտնի Է 1338-ինԾնունդ (նկարիչ՝ Մելքիսեդեկ, Ավետարան, 1338 թ., Բերկրի) ընդօրինակած Ավետարանով (Մատենադարան, ձեռ. № 4813): Ձեռագրի մանրանկարներին («Ծնունդ», «Տյառնընդառաջ», «Հարություն», «Չորս ավետարանիչ») հատուկ են ինքնատիպ հորինվածքները, մաքուր գույների (հիմնականում կապույտ, կանաչ, կարմիր) հնչեղ հարաբերումները, արտահայտիչ գծանկարը: Նման գունամտածողությունը եզակի է հայ միջնադարյան արվեստում:

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am