ՄԵԼՔՈՆՅԱՆ Լևոն Սմբատի (6.4.1924, Լենինական - 28.9.2001, Երևան), ճարտարապետ: ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1972): Ավարտել է ԵՊԻ (1951): 1951-2001-ին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետաշինարարակն բաժնի պետ: Մելքոնյանի համահեղինակային նախագծերով Երևանում իրականացվել են բնակելի տներ Գ. Նժդեհի հրապարակում (1957), Տերյան փողոցում (1961), «Ինտուրիստ» հյուրանոցը (1973-85, այժմ՝ «Արմենիա-2»), ԵԵԿԹ շենքը (1986), Մատենադարանի ստորգետնյա գրապահոցը (1988-89), մարզադահլիճ (1987), Սևանում՝ «Կապուտակ Սևան» պանսիոնատի քոթեջները (1976-83), մարզադահլիճ (1987), ամառանոցային տներ՝ Դիլիջանում, Արզականում, Ծաղկաձորում (1960-61), «Բարեկամություն» պիոներճամբարը Սոչիում (1985), վերակառուցվել Մոսկվայի Հայ մշակույթի տունը (1981-84) ևն:

Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության 1962-ի համամիութենական «Տարվա լավագույն կառույց» 1994-ի միջազգային  ստուգատեսների դափնեկիր:
 

Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am