ՄԵԼՔՈՆՅԱՆ Գենադի Իշխանի (12.8.1944. Երևան - 30.5.2002, Երևան), կինոռեժիսոր: Ավարտել է ԵԳԹԻ (1969), կատարելագործվել Մոսֆիլմում (1973-74): 1969-ից՝ Հայֆիլմի ռեժիսոր: Կինոնկարներից են՝ «Թթենի» (ըստ Զ. Խալափյանի, 1979, Մոսֆիլմի հետ, կարճամետրաժ ֆիլմերի համաշխարհային կինոփառատոնի 3-րդ մրց., 1980, Լիլ), «Որտեղից՝ որտեղ...» (1983, Մոսֆիլմ), «Մոր տունը» (ըստ Վ. Պետրոսյանի, 1980, հեռուստատեսային կարճամետրաժ), «Վերջին կիրակին» (ըստ Ն.Ադալյանի, 1985), «Օդապարուկի օրը» (1986), «Գաղութի արվեստը» (1997, վավերագրական): Աշխատակցել է նաև «Բումերանգ» կինոժուռնալին (5 ֆիլմ):

 

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am