ՄԵԼՔՈՆՅԱՆ Աշոտ Անատոլիի (1.3.1930, Դոնի Ոոստով-09.12.2009, Ֆրեզնո),Աշոտ Մելքոնյան - Հայելու մոտ: Հայաստանի ազգային պատկերասրահ նկարիչ: ՀՀ վաստակավոր նկարիչ (1977): Ավարտել է ԵԳՈՒ (1950), ԵԳԹԻ (1956): 1972-80-ին դասավանդել է ՀՊՄՀ-ում: Գործերից են՝ «Գարնանային ջրեր» (1958), «Սպիտակ ձի» (1963), «Նոր շրջան» (1971), «Գարուն» (1983), ծաղկաձորյան նկարաշարը՝ «Փողոց Ծաղկաձորում», «Դաշտային ծաղիկներ» (1995) ևն: Ստեղծել է նաև դիմանկարներ՝ «Ժաննայի դիմանկարը» (1971), «Արմեն» (1972), «Ալլայի դիմանկարը» (1995) ևն:

Անհատական ցուցահանդես է ունեցել Պիրմազենսում (Գերմանիա, 1989): 1990-ական թթ-ից բնակվել է ԱՍՆ-ում:
 
 
 
 
 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am