ՄԵԼԻՔՅԱՆ Վարյա (Վարվառե) Գևորգի (5(17). 3 1868, Թիֆլիս - 1928. Ֆրեզնո], դերասանուհի: Սովորել է Թիֆլիսի Գայանյան դպրոցում: Բեմելը՝ 1881-ին, Թիֆլիսում: Հռիփսիմե անունով մասնակցել է Գ Հ. Չմշկյանի և Հ. Հ. Տեր- Գրիգորյանի խմբերի ներկայացումներին: 1884-90-ին Թիֆլիսի վրացական թատրոնի, 1891- 1897-ին՝ Գ Հ. Պետրոսյանի հայկական դերասան, խմբի 1897-1901-ին՝ Բաքվի հայկական թատրոնի դերասանուհի տարբեր խմբերի հետ շրջագայել է Անդրկովկասի, Հս. Կովկասի, Թուրքիայի հայաշատ քաղաքներում 1921-ին հաստատվել է ԱՄՆ-ում դերերից են՝ Կեկել, Եփեմիա, Սալոմե Նատալյա (Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ». «Խաթաբալա»), Շպպանիկ (Շիրվանզադեի «Նամուս»), Պոլինա (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն») ևն:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am