ՄԵԼԻՔՅԱՆ Հրաչյա Սուրենի (8.5.1947, Երևան - 6.3.2005,Երևան), կոմպոզիտոր: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1971): 1995- 2001-ին՝ ՀԿՍ պատասխանատու քարտուղար: Գրել է «Աբսուրդի վերջը կամ օտար արյուն» օպերան, «Ամբոխները խելագարված», «Ձոն սիրուն» վոկալ-սիմֆոնիկ պոեմները, կոնցերտներ ջութակի և նվագախմբի (1987), թավջութակի և կամերային նվագախմբի (1989, 1993), դաշնամուրի և կամերային նվագախմբի (1985) համար, փողային կվինտետներ (1984, 1988), փողային կվարտետ (1978), 4 լարային կվարտետ, տրիո կլառնետի, ջութակի և դաշնամուրի (1984, Դ. Շոստակովիչի հիշատակին), տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի (1989, Ա. Բաբաջանյանի հիշատակին), տրիո ջութակի, ալտի, թավջութակի և վիբրաֆոնի, «Հեքիաթների աշխարհում» (24 պիես՝ դաշնամուրի համար), «12 նազանքներ»՝ ֆագոտի, 12 պիես թավջութակի ն դաշնամուրի, 3 կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար սոնատներ, անսամբլներ, կինոերաժշտություն:

ՀՀ Պետ. մրց. (2005): Համամիութենական մրցույթի (1969, Մոսկվա) դափնեկիր: 
 
 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am