ՄԵԼԻՔՅԱՆ Հրաչյա Սպիրիդոնի (1913-1942), կոմպոզիտոր: Ս.Ա. Մելիքյանի որդին: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1941): Մելիքյանի ստեղծագործությունը սերտորեն կապված է ժողովրդական երաժշտությանը: Գրել է «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ պոեմը, լարային կվարտետ, դաշնամուրային պրելյուդներ, երգեր ևն: Զոհվել է Հայրենական պատերազմում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am