ՄԵԼԻՔՅԱՆ (Մելիքով) Բալա Գրիգորի (1888, Շուշի - 15.1.1935, Թիֆլիս), թառահար, մանկավարժ: Սովորել է Շուշիի ռեալ, ուսումնարանում, Ս. Պետերբուրգի տնտեսագիտության ինստիտուտում (1912-14): Երաժշտական ճաշակը և ունակությունները ձևավորվել են Շուշիի ժողովրդաերաժշտական միջավայրում, հոր՝ նշանավոր թառահար Գրիգոր Մելիքովի (1859-1929) ազդեցությամբ: 19 տարեկանից հանդես է եկել Բաքվի, Թիֆլիսի ու Երևանի երաժշտական կենտրոններում: 1922-ին և 1932-ին Թիֆլիսում ստեղծել է արևելյան գործիքների անսամբլ, 1930-ին՝ ժողովրդական գործիքների եռյակ: Իր կազմակերպած գործիքային անսամբլների հետ, որպես մենակատար և նվագակցող, ելույթներ է ունեցել Մոսկվայում և Լենինգրադում: Կատարումներից պահպանվել են «Մահուր Հինդի», «Հարիճ-Մեյգահ» մուղամների ձայնագրությունները:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am