ՄԵԼԻՔՅԱՆ Արսեն Արտուշի (ծ. 8.3.1935, Երևան), ճարտարապետ: ԵԳԱ (1986) և ԵՊՃՇՀ (2000) պրոֆեսոր: Ավարտել է ԵՊԻ (1958): 1958- 1968-ին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, 1965-ից՝ նախագծի գլխավոր ճարտարապետ: 1968-74-ին՝ Հայաստանի երիտասարդ, կազմակերպությունների կոմիտեի նախագծակոնստրուկտ. բյուրոյի պետ, 1974-92-իև՝ Տեխնիկական գեղագիտության ՀամԳՀԻ հայկական մասնաճյուղի, 1987-ից՝ Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության փոխնախագահ, 1992-ից՝ «Դիզայն» ընկերության տնօրեն: Մելիքյանի նախագծերով Երևանում կառուցվել են գիշերօթիկ (1962) և ՆԳՆ (1965, համահեղինակ) դպրոցները Էջմիածնի խճուղու վրա, Ա. Ազարյանի անվ. պատանի մարմնամարզիկների դպրոցը (1972), «Շիրակ» (1973) և «Շիրակ-2» (2002-06, երկուսի էլ՝ համահեղինակ) հյուրանոցները, «12 կենդանակերպ» շատրվանը  Ազնավուրի հրապարակում (1983, քանդ-ներ՝ Վ. Աթանյան, Ա. Հովսեփյան), թիավարության հանգրվան (1965) և «Ծիծեռնակ» միջազգային  երիտասարդական ճամբարը (1971) Սևանի ափին, Դոմոդեդովոյում (Մոսկվայի մարզ, 1980)՝ ՌԴ դիզայներների միության ստեղծագործ, տունը: Համահեղինակ է «Երևան» (ռուս., 1968), «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» (ռուս., 1972) գրքերի:

Հայաստանի դիզայներների միության հիմևադիր-նախագահ (1989-95), պատվավոր նախագահ (1995-ից): Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ (1998):

Խորհրդային ճարտարապետության 1962-67-ի նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր: ՀԼԿԵՄ մրց. (1971):


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am