ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ Սարգիս Ալեքսանդրի [24 8(5.9). 1899, Գանձակ - 3.11.1980, Երևան], թատերագետ: Արվեստագիտության դոկտոր (1971): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956): 1935-49-ին դասավանդել է Երևանի թատերական ուսումնարանում և ԵԹԻ-ում: 1922-24-իև՝ Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվ.) դերասան: 1935-ին կազմակերպել է Երևանի թատեական թանգարանը. 1953-ից աշխատել ԳԱԹ-ում (1963-80-ին՝ տնօրեն): Հեղինակ է «Քիթ Մաթոն» (1925, վիպակ), «Մեր թատրոնի ուղին» (ռուս., 1940), «Թատերական ակնարկներ» (1945), «Հովհաննես Աբելյան» (1954), «Ուրվագիծ սովետահայ թատրոնի պատմության (1960), «Կյանք և բեմ» (1970, ժող.), «Շեքսպիրը և մերոնք» (1974, ժող.) և այլ գրքերի: Կազմել և հրատարակել է Գ. Չմշկյանի «Իմ հիշատակարանը» (1953):


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Մանուկյան Է. Գ., Սարգիս Մելիքսեթյան. Ե., 1980:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am