ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ Արմեն Վասիլի (ծ.24.4.1951, Երևան), ռեժիսոր: Ավարտել է ԵԳԹԻ (1977), Լենինգրադի կոնսերվատորիան (1988): Պրոֆեսոր (2005): 1992-95-ին՝ Երևանի մանկական երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1996-ին՝ գեղարվեստական ղեկավար, 1997-ից՝ ԵԿԵԹ հիմնադիր-գեղարվեստական ղեկավար: 1978-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, 1992-ից՝ նաև ԵԹԿՊԻ-ում (ամբիոնի վարիչ՝ 2006-ից): Բեմադրություններից են՝ Կ. Օրֆի «Բեռնաուերի դուստրը» (1997), Վ. Ա. Աճեմյանի «Կիկոս» (1998, օպերա), Լ. Վեբերի «Կատուներ» (2000), «Քվազիմոդո և Էսմերալդա» (ըստ Հյուգոյի, 2002), «Բրոդվեյ- Բրոդվեյ» (2003), Արամ Աաթյանի «Լիլիթ» (2005, օպերա):


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am