ՄԵԼԻՔ-ՎՐԹԱՆԵԱՅԱՆ Օլգա Գարեգինի (19. 9.1926, Վաղարշապատ - 17.4.1998. Երևան), ռեժիսոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977): Տ. Տ. Տատինցյանի կինը: Ավարտել է ԵԹԻ (1950): 1950-80-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում: 1956-ից՝ հայկական հեռուստաստուդիայի ռեժիսոր (1957- 1973-ին՝ մանկական, 1973-78-ին՝ դրամատիկական  հաղորդումների խմբագրությունների գլխավոր ռեժիսոր): Բեմադրություններից են՝ Գաբբեի «Անագե մատանիներ» (1970), Այթմատովի «Բարդի իմ, կանաչ գլխաշորով» (1973), Սովաժոնի «Չաո» (1974), Խուգաևի «Անդրոն ու Սանդրոն» (1979), Դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» (1980), Մ. Գալշոյանի «Մամփրե արքա» (1986), նաև՝ «Կանչը», «Ծովասարի Օհանը», «Մենավոր ծառը» եռերգությունը (1987): Հեղինակ է «Սովետահայ ռեժիսուրայի կազմավորման պատմությունից» (1966) գրքի:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am