ՄԵԼԻՔ-ՓԱՇԱԵՎ (Մելիք-Փաշայան) Ալեքսանդր Շամիլի [10(23).10.1905, Թիֆլիս - 18.6.1964, Մոսկվա), դիրիժոր: ԽՍՀՍ ժող. արտիստ (1951): Տանը աշակերտել է պրոֆեսոր Հարտմանին (տեսություն) և Շվայցերին (դաշնամուր): Սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայում (1928-30): 1921-31-ին, ընդհատումներով՝ Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնի կոնցերտմայստեր, ապա՝ դիրիժոր: 1924-ին՝ Լենինականի օպերա-օպերետային խմբում ղեկավարել է Գունոյի «Ֆաուստ», Բիզեի «Կարմեն», Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, 1929-ին և 1932-ին համերգներով հանդես է եկել Երևանում: 1931-53-ին՝ Մոսկվայի Սեծ թատրոնի դիրիժոր, 1953-62-ին՝ գլխավոր դիրիժոր: Մելիք-Փաշաևը ղեկավարել է Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Ֆալստաֆ», Բեթհովենի «Ֆիդելիո», Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն», Գլինկայի «Իվան Սուսանին», Բորոդինի «Իշխան Իգոր», Չայկովսկու «Պիկովայա դամա» և «Չերևիչկի» (ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1942), Մուսորգսկու «Բորիս Գոդունով», Ռոսսինիի «Վիլհելմ Թել» (ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1943) և այլ օպերաներ: Գրել է «Տասներկուերորդ գիշեր» (ըստ Շեքսպիրի) օպերան, սիմֆոնիա, ռոմանսներ:

1939-ին՝ Մոսկվայում կայացած հայկական առաջին տասնօրյակի երաժշտական ղեկավար, 1956-ին՝ 2-րդ տասնօրյակի խորհրդատու: 1958-ին Մեծ թատրոնի հետ հանդես է եկել Երևանում, ներկայացումներ ղեկավարել Պրահայի, Օստրավայի, Լոնդոնի, Բուդապեշտի և այլ քաղաքների օպերային թատրոններում: Մելիք-Փաշաևի արվեստին բնորոշ են ոճի նուրբ զգացողությունը, վառ արտահայտչականությունը, երկի զգացմունքային մեկնաբանությունը:

Մեծ (Ֆրանսիա, 1953, 1962), Ամերիկայի արվեստների ակադեմիայի (1964) մրցանակներ: Մելիք-Փաշաևի անունով է կոչվել Արտաշատի երաժշտական դպրոցը:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

А. Ш. Мелик-Пашаев Воспоминания, статьи, материалы. М„ 1976.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am