Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մելիք-Նազարյան Սոփիա-Նվարդ

 ՄԵԼԻՔ-ՆԱԶԱՐՅԱՆ (Իզմիրյան) Սոփիա-Նվարդ (1843, Թիֆլիս - 1904), դերասանուհի: Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից: Բեմելը՝ 1863-ին, Թիֆլիսում, խաղացել է մինչև 1871-ը: Աչքի Է ընկել կենցաղային, պատմահերոսական, սալոնային դերերով, լավագույններից են՝ Նանո (Մ. Տեր-Գրիգորյանի «Ժլատ»), Արուսյակ (Ա. Երիցյանի «Արուսյակ Լոռեցի»), Լելի (Օ. Մելևիլի «Սեր և նախապաշարմունք»), Պորցիա (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Նատալյա, էփեմիա, Սալոմե (Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», «Էլի մեկ զոհ», վերջին երեքը հեղինակը գրել է Մելիք-Նազարյանի համար):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am