Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մելիք-Հովսեփյան Վարդան

 ՄԵԼԻՔ-ՀՈՎՍԵՓՅԱՆ Վարդան Ադամի [1877, Թիֆլիս - 22.7.1908, ք. Սիզրան (այժմ՝ ՌԴ Սամարայի մարզում)], դերասան: Բեմելը՝ 1895-ին, Թիֆլիսում: 1897-1902-ին խաղացել է Բաքվի հայոց մշտական դերասան, խմբում: Հ. Հ. Աբելյանի, Սիրանույշի և իր կազմակերպած խմբերով շրջագայել է Անդրկովկասում: Դերերից են՝ Գիքո (Սունդուկյանի «Պեպո»), Փայլակ (Պարոնյաևի «Պաղտասար աղբար»), Հորացիո (Շեքսպիրի «Համլետ»), Զվեզդիչ (Լերմոնտովի «Դիմակահանդես») ևն: Վլադիմիր Մելնիկով կեղծանունով հանդես է եկել Ռուսաստանի տարբեր քաղաքների թատրոններում՝ հիմնականում կատակերգական և բնութագրական դերերով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am