ՄԵԼԻՔ Հակոբ (1817, Վան - մ. թ. անհտ), հասարակական գործիչ, ճարտարապետ, Վալաքիայի 1848-ի հեղափոխության մասնակից: Մանուկ հասակում  ծնողների հետ տեղափոխվել է Բուխարեստ: Ճարտարապետական բարձրագույն կրթությունն ստացել է Փարիզում: 1840-ական թթ. կեսին Մելիք Հակոբը հրավիրվել է Բուխարեստ, 1947-ին նշանակվել Վալաքիայի ճարտարագիտական բաժնի ճարտարապետ: Վալաքիայի 1848-ի հեղափոխության նախօրյակին ընտրվել է Բուխարեստում կազմակերպված ժողովրդավար, ակումբի քարտուղար: Մելիքի տանը գումարվել են գաղտնի ժողովևեր, կազմակերպվել զինված ջոկատներ: Հեղափոխության պարտությունից հետո հեռացել է Բուխարեստից: 1857-ին վերադարձել է, Վալաքիայի 21 ազգային գործիչների հետ ստորագրել (1858) «Հավատքի դավանանք» փաստաթուղթը, որը ժողովրդին կոչ էր անում միավորվել և ստեղծել միասնական Ռումինիա: 1860-ին ընտրվել է Վալաքիայի խորհրդարանի անդամ: 1847-ին և 1858-ից եղել է Բուխարեստի հայկական համայնքի հոգաբարձության ղեկավարը:

Մելիք Հակոբը նախագծել է Հաղթաան կամարը (1848), Ճեզայիրլի ամիրայի ապարանքը (1850) Կ. Պոլսում. Արճեշ գետի (Ռումինիա) կամուրջը (1857) ևն: Հրատարակել է «Արևելքը Արևմուտքի առջև» (ֆրանս., 1856) գիրքը, որը նվիրված է Թուրքիայի պատմությանը, այդ երկրի կյանքում հայերի դերին և նրանց թշվառ վիճակին: Միաժամանակ Մելիք Հակոբը հույսեր էր կապում Թուրքիայում կատարվող բարենորոգումների (թանզիմաթ) հետ:
 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am