ՄԵԼԻՔ-ԱՎԱԳՅԱՆ Գրիգոր Գևորգի (21.6.1920, Թիֆլիս - 22.10.1994, Մոսկվա), կինոռեժիսոր: ՀՀ ժողովրդական արտիստ (1974): Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտը (1951): 1952-ից՝ Հայֆիլմի ռեժիսոր: Կինոնկարներից են՝ «Սևանի ջրերը» (1952, Լ. Վ. Վաղարշյանի հետ), «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967), «Հավերժության ծառան» (1991, երեքն էլ՝ վավերագական) «Սիրտն Է երգում» (1956, Յու. Ա. Երզնկյանի հետ), «Մոր սիրտը», «Ինչու է աղմկում գետը» (Երկուսն էլ՝ 1958), «Մեռիր թամբի վրա» («Գայ», 1979), «Խնձորի այգին» (ըստ Ա. Զորյանի, 1985, չորսն էլ՝ գեղ.): Նկարահանվել է կինոյում («Քանի դեռ ապրում ենք», 1986, Հայֆիլմ): Իր մի շարք ֆիլմերի սցենարիստն է:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am