Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մելիք-Աղամալյան Աղամալ

 ՄԵԼԻՔ-ԱՂԱՄԱԼՅԱՆ Աղամալ Սիմոնի [1830, Երևան - 1906, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)], թառահար, նվազել է նաև քամանչա: Ն. Թ. Տիգրանյանը Մելիք-Աղամալյանի կատարումից գրառել և դաշնամուրային մշակումով հրատարակել է «Բայաթի-Քուրդ», «Բայաթի-Շիրազ», «Հեյդարի», «Շահնազ», «Չարգյահ», «Նովրուզ-Արաբի», «Նավա», «Սեգյահ», «Շյուշթար» և այլ մուղամներ ու դաստգյահներ, որոնք Արևելքի ժողովրդական պրոֆեսիոնալ երաժշտության տվյալ ժանրի առաջին նոտագրումներից են:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am