ՄԵՋԻՆՅԱՆ Արտեմ Մարգարի [29.11.1913, գ. Կոթի (այժմ՝ գ. Շավարշավան՝ ՀՀ Տավուշի մարզում) - 12.6.1998, Երևան, թաղված է Տավուշի մարգի Սևքար գ-ում], քամանչահար: ՀՀ ժողովրդական արտիստ (1986): Ավարտել է Երևանի Ռ. Սելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանը (1941): 1937-46-ին՝ Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբի մենակատար, 1946-92-ին՝ հեռուստառադիոյի ժողգործիքների մենակատար և կոնցերտմայստեր: Գրել է ժողովրդական երաժշտության ոճով երգեր,  որոնք տեղ են գտել «Սրտի ձայնով» (1981) և «Ժողովրդական քնար» (1986) երգարաններում:

Անդրկովկասյան օլիմպիադայի (1934, Թիֆլիս) և Համամիութենական (1939, Մոսկվա) մրցույթի դափնեկիր:
 
 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am