ՄԵՀՐԱԲՅԱՆ Սերժ Վահանի (ծ. 8.10.1931, Երևան), քանդակագործ: Ավարտել է ԵԳԹԻ (1957): Հեղինակ է մոնումենտալ հուշարձանների («Վերածնունդ», 1969, կոփածո ալյումին, Իջևան, «Զինվոր-շինարար», երկաթ, 1970, ք. Պրիոզերսկ, Ղազախստան, «Հայրենական պատերազմում զոհված զինվորների հիշատակին», ձուլածո ալյումին, 1974, Դիլիջան, «Դավիթ Անհաղթ», 1985, «Գրիգոր Նարեկացի», 2002, երկուսն էլ՝ բրոնզ, «Տիրամայր», բազալտ, 2004, երեքն էլ՝ Երևաև):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am