ՄԵՀՐԱԲՅԱՆ (Մեհրաբով) Բորիս Հակոբի [29. 5.1870, գ. Ղուշչի (այժմ՝ Վրաստանի Ծալկայի շրջանում) - 1936, Թբիլիսի], ճարտարապետ: Ավարտել է Թիֆլիսի տեխնիկական  երկաթուղային ուսումնարանը (1890): Քաղաքաշինական կարևոր նշանակություն է ունեցել 1906-11-ին Մեհրաբյանի կազմած Երևանի մանրամասն հատակագիծը, որն օգտագործվել է ավելի ուշ՝ քաղաքի կառուցապատման ու զարգացման 1924-ին հաստատված Ա. Հ. Թամանյանի 1-ին գլխավոր հատակագիծը ստեղծելիս: Մեհրաբյանի նախագծերով Երևանում կառուցվել են Տաճարային (այժմ՝ Շահումյան) հրապարակի համալիրում Քաղաքային դումայի և վարչության (1907), քաղաքային ոստիկանության (1908), Թիֆլիսի առևտրային բանկի Երևանի բաժանմունքի (1910) շենքերը, մի շարք եկամտաբեր տներ, գործարաններ, բժիշկ Հ. Հովհաննիսյանի տունը և բուժարաևը (1915): 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Տիգրանյան Է, Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում, XIX դարի վերջ - XX դարի սկիզբ, Ե., 2000, էջ 242-253:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am